‘Ավելի լավ չէ՞ ոչ թե ստվերի դեմ պայքարենք, այլ այս զարմանահրաշ համակարգի. «ՉԻ»’

1406

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտարարել է, որ եթե ստվերի կրճատման ուղղությամբ աստիճանական քայլեր արվեն, թանկացումներ չեն լինի, իսկ եթե քայլերը կտրուկ լինեն, գնաճը հնարավոր է։

«ՉԻ»- Այ քեզ փորձանք։ Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարներին մինչեւ հուլիսի 1-ն էր ժամանակ տվել։ Հիմա փաստորեն պետք է ազգովի հավաքվենք կառավարության շենքի դիմաց ու Հովիկ Աբրահամյանից պահանջենք  մի քիչ ավելի մեղմ պայքարել ստվերի դեմ, որպեսզի թանկացումներ չլինեն։ Կամ էլ պիտի մեր զորակցությունը հայտնենք ստվերում գործող բիզնեսմեններին, ի պաշտպանություն նրանց միտինգներ անենք։

Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում։ Ինչ զարմանահրաշ համակարգ է ձեւավորվել Հայաստանում, որ տնտեսության կեսը գտնվում է ստվերում, դրանից ժողովուրդն է տուժում, տնտեսությունը դուրս է բերվում ստվերից, էլի ժողովուրդն է տուժում։ Իսկ խոշոր գործարարները միշտ շահած են դուրս գալիս։ Ավելի լավ չէ՞ ոչ թե ստվերի դեմ պայքարենք, այլ այս զարմանահրաշ համակարգի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘ Բյուջեի հաշվին Տիգրան Սարգսյանի շռայլությունները նոր են բացահայտվում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպում դեսպանների հետ՝ դեսպանի օբյեկտում. «Ժողովուրդ»’