‘Ավելի ու ավելի մեծ թվով մեքսիկացիներ են ԱՄՆ-ից վերադառնում հայրենիք’

1449

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից հայրենիք վերադարձող մեքսիկացիների թիվը գերազանցում է Միացյալ Նահանգներ ներգաղթողների թվին, նշել են Pew Research Center-ի մասնագետները:

Հետազոտության տվյալների համաձայն՝ 2009-ից 20014 թթ. ընթացքում ավելի քան մեկ միլիոն մեքսիկացի վերադարձել է Մեքսիկա: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ է ներգաղթել 870 հազար մեքսիկացի:

Միգրացիոն միտումների փոփոխության պատճառներից մեկը մասնագետները համարում են ԱՄՆ-ում բարդ տնտեսական իրավիճակը, մասնավորապես՝ շինարարության ոլորտում, որտեղ հիմնականում աշխատանք են գտնում միգրանտները: Բացի այդ՝ սահմանային վերահսկողության խստացումից և անօրինական ներգաղթյալներին երկրից արտաքսելու գործընթացի արագացումից հետո երկիր թափանցող անօրինական միգրանտների թիվը նվազել է:

Վերադարձողների մեծ մասը նշում է, որ ուզում է վերամիավորվել ընտանիքի հետ, ոմանք նշում են, որ մեծացել է Մեքսիկայում աշխատանք գտնելու հավանականությունը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի հետախուզությանը հայտնի է դարձել, որ ԻՊ-ն քիմիական զենք է մշակում’