‘Ավելի քան 2մլն իռլանդացիներ ԱՄՆ-ում կմասնակցեն Սուրբ պատրիկի ավանդական քայլերթին’

930

Նյու Յորքի իշխանությունների գնահատականով ավելի քան 2մլն ամերիկաբնակ իռլանդացիներ կմասնակցեն Սուրբ Պատրիկի տոնի կապակցությամն ամեն տարի կազմակերպվող ավանդական երթին, հայտնում է РИА Новости-ն: Նյու Յորքի ամենամարդաշատ ազգային քայլերթը այս տարի կանցնի Հինգերորդ ավենյուով՝ Սուրբ Պատրիկի տոնի նախօրեին, որպեսզի տոնախմբությունը չխանգարի  ամենասիրված իռլանդական սուրբի պատվին անցկացվելիք կիրակնօրյա եկեղեցական ծառայությանը:

Սուրբ Պատրիկի քայլերթի օրը տղամարդիկ կանաչ զոլավոր կիլտեր են կրում, իսկ կանայք նախընտրում են երեքնուկի կերպ ունեցող զարդերը,  ինչը խորհրդանշում է նրանց պատմական հայրենիքի բնությունը: 

Նախորդ հոդվածը‘Հռոմի նորընտիր պապը կհանդիպի իր նախորդին’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը հաղթեց Գելֆանդին’