‘Ավելի քան 30 սիրիահայեր ՀՀ անձնագրեր են ստացել’

1031

Հունվարի 17-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում շարունակվեց սիրիահայերին ՀՀ քաղաքացիության անձնագրերի հանձնման արարողությունը:

ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան երեսուն նոր ՀՀ քաղաքացիներին հանձնեց իրենց անձնագրերը:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին դեսպան, Արշակ Փոլադյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր հայի համար: Դեսպանն ընդգծեց նաեւ, որ մազապուրծ սերնդի զավակների համար սա պատմական եւ հիշարժան իրադարձություն է, հույս հայտնելով, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն եւ խաղաղություն, որի կարիքը այս օրերին մեծապես զգում է սիրիահայ համայնքը:

Սիրիայում ՀՀ դեսպանությունում շարունակվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնումը եւ առաջիկա օրերին սիրիահայ տասնյակ քաղաքացիներ կստանան իրենց անձնագրերը:

 

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլիստը նոկաուտի ենթարկեց ոստիկանին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ամենահարուստ թեկնածուն է. Նա հայտարարագրել է 108 միլիոն դրամ և մշակութային արժեքների մեծ հավաքածու (թեկնածուների հայտարարագրերը)’