‘Ավելի քան 50 զոհ՝ Թայվանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում’

836

Թայվանում տեղական TransAsia ավիաընկերության ուղևորատար օդանավի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ, յոթը մարմնական վնասվածքներ են ստացել: Այդ մասին հաղորդել է  «Սինխուա» գործակալությունը:

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պենխու գավառում (Պեսկադորյան կղզիներ, որոնք Թայվանի վարչակազմի կառավարման տակ են):

Ավիալայները երրորդ չվերթն էր իրականացնում Գաոսյուն քաղաքից դեպի Մագուն: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 58 մարդ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովը այսօր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կներկայացնի’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլայ Բաղդասարյան. Դատավորի միակ գերխնդիրը ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելն է ‘