‘Ավետիսյանների սպանության գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին’

1283

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործը նախաքննական մարմինը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է գործը վերահսկող դատախազին: Այս մասին News.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ վերահսկող դատախազը 5-օրյա ժամկետում կկայացնի համապատասխան որոշում:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Նախորդ հոդվածը‘Մալիի հյուրանոցում ահաբեկիչները 170 հոգու պատանդ են վերցրել’
Հաջորդ հոդվածը‘«Ոչ»-ի հանրահավաքը. Ուղիղ’