Ավիահաղորդակցության սահմանափակման ռեժիմը երկարացվել է

370

Ռուսաստանի հարավում և կենտրոնական մասում 11 օդանավակայաններում ավիահաղորդակցության սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև սեպտեմբերի 28-ը, հաղորդել է Ռոսավիացիան։

Ժամանակավորապես սահմանափակվում են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։

Ռուսաստանը 2022 թ․ փետրվարի 24-ից, Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» անցկացնելու կապակցությամբ, երկրի հարավում և կենտրոնական հատվածում փակել է իր օդային տարածքի մի մասը ուղևորատար ինքնաթիռների համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողան․ ՌԴ-ն ուզում է շուտ ավարտել հակամարտությունը
Հաջորդ հոդվածըՍահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել