‘Ավիավթար Դոնեցկում. Զոհվել են Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները’

919

Չորեքշաբթի օրը Դոնեցկի օդանավակայանում Ан-24 ինքնաթիռի վթարային վայրէջքի արդյունքում զոհվել է առնվազն հինգ հոգի: Վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, շրջվել և մասերի բաժանվել:

«Հարավային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավը Օդեսա-Դոնեցկ երթուղով չարտերային թռիչք էր իրականացնում: Ինքնաթիռում 36 ուղևոր կար և անձնակազմի 8 անդամներ: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում ֆուտբոլի երկրպագուներ էին, որոնք մեկնում էին Չեմպիոնների լիգայի Դոնեցկի «Շախտյոր» — Դորթմունդի «Բորուսիա» ֆուտբոլային խաղը դիտելու., փոխանցում է euronews.com-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում կստեղծվի աշխարհի ամենամեծ ավիաընկերությունը’
Հաջորդ հոդվածը‘Դեպի ապահով Տյառնընդառաջ’