‘ԱՎԾ. ՀՀ բնակչության թիվը 2013-ին նվազել է 0.8% տոկոսով’

1936

Հայաստանի բնակչությունը 2014 թվականի հունվարի 1- դրությամբ կազմել է 3 մլն 17 հազար 400 մարդ, տարեկան կտրվածքով նվազելով 0.8 %- ով կամ 23.6 հազար մարդով: Այսպես է պնդում ԱՎԾ-ն: Իսկ ահա ըստ ՄԱԿ-ի տվյալների, Հայաստանի մշտական բնակչությունը նույն օրով կազմել է 2 մլն 871 հազար 800 մարդ:

Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանի քաղաքային բնակչությանը նույն օրվա դրությամբ կազմել է  1 մլն 914 հազար 300 մարդ, ինչը կազմում է ընդհանուր բնակչության 63.4 % — ը, իսկ գյուղական բնակչությունը կազմել է 1 մլն 103 հազար 100 մարդ, բնակչության 36.6 % — ը: Ընդ որում, 1 մլն 68 հազար 600 մարդ. Կամ բնակչության  35.4 % — ը բնակվում է Երևան:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի բանկային համակարգով իրականացվող մասնավոր անձանց տրանսֆերտների ներհոսքը 2013-ին ավելացել է 10.8%-ով ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող օհանավանցիներն ի նշան բողոքի լքել են մարզպետի հետ քննարկման դահլիճը’