‘Ավստրալացիները հինգ օր անցկացրել են մեքենայի կտուրին՝ փրկվելով կոկորդիլոսներից’

3013

Երկու ավստրալացի հինգ օր են անցկացրել ցեխի մեջ թաղված իրենց ավտոմեքենայի կտուրին՝ փրկվելով ծովային մակընթացությունից եւ շուրջբոլորը պտտվող կոկորդիլոսներից:

19-անյա Չառլի Ուիլյամսը եւ 37-ամյա Բո Բրայս-Մորիսը, իրենց հետ վերցնելով շանը, նախորդ ուրբաթ մեկնել են ձկնորսության՝ Արեւմտյան Ավստրալիա նահանգի հեռավոր տեղանքում: Այնտեղ նրանց մեքենան թաղվել է ցեխի մեջ:

Տղամարդիկ իրենց արկածները նկարահանել են՝ հույս ունենալով, որ հարազատները կտեսնեն դրանք: Փրկարարները նրանց հայտնաբերել են երեքշաբթի:

Նրանք հայտնել են, որ ձկնորսները կարողացել են վերապրել միայն այն բանի շնորհիվ, որ հավասարաչափ բաշխել են սննդի եւ ջրի պաշարները՝ այնպես, որ դրանք հնարավորինս երկար ծառայեն: Սակայն բեկյալներին հայտնաբերելու պահին նրանց պաշարներն արդեն սպառվում էին:

 

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայում կնոջը փրկել են բառացիորեն գնացքի անիվների տակից’
Հաջորդ հոդվածը‘Բաթումիում հյուրանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր – Aliq.ge’