‘Ավստրալացին ահաբեկչություն էր ծրագրել կենգուրուի օգնությամբ’

1049

Հինգշաբթի մեկնարկել է 19-ամյա ավստրալացի Սևդեթ Ռամադան Բեսիմի դատավարությունը, որին, ի թիվս այլոց, ներկայացվել  է նաև ոստիկանին ավտոմեքենայով ճզմելու, ապա գլխատելու ծրագիր կազմելու մեղադրանք: «Կուզենայի մի քանի ոստիկան սպանել»,- ոստիկանության պնդմամբ՝ գրել է Բեսիմը:

ABC հեռուստաընկերությունը ներկայացրել է մեղադրական կողմի տրամադրած մի փաստաթուղթ, որում նաև շարադրված է «պայթուցիկ կենգուրու» ստեղծելու ծրագիրը: Բեսիմը մտադրվել էր կենգուրուի պարկի մեջ C-4 պայթուցիկ տեղադրել, պարկի վրա «Իսլամական պետության» խորհրդանշանները պատկերել և նրան բաց թողնել ոստիկանության մոտ: Հարձակումը նախատեսված էր ապրիլի 25-ին, երբ Ավստրալիան և Նոր Զելանդիան նշում են ռազմաճակատում զոհված իրենց զինվորների հիշատակի օրը:

Բեսիմը ժխտում է ահաբեկչության վերաբերյալ իրեն ներկայացված մեղադրանքները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հարցում. Ռուսաստանցիների 59 %-ը չի ողջունում «ժողովրդի թշնամիների» մասին Կադիրովի արտահայտությունը’
Հաջորդ հոդվածը‘Կոտ դ’Իվուարի նախկին նախագահը՝ միջազգային դատարանի առջև’