‘Ավստրալացին Lego-ով վերականգնել է Պոմպեյը’

1195

Ավստրալացի Ռայն ՄաքՀայթը Lego կոնստրուկտորի օգնությամբ վերականգնել է հին հռոմեական Պոմպեյ քաղաքը, հաղորդել է Metro-ն:

 ՄաքՀայթը դրա վրա ծախսել է 470 ժամ՝ առնվազն երեք շաբաթ: Նշվում է, որ «վերականգնված քաղաքը» կցուցադրվի Սիդնեյի համալսարանի թանգարանում:

Մոդելի ստեղծման համար օգտագործվել է 190 հազար դետալ: Որպես խորհրդատու՝ հանդես են եկել հին հռոմեական պատմությունն ուսումնասիրող ուսանողները: Նշվում է, որ Պոմպեյը վերականգնվել է այն տեսքով, ինչ նա ուներ մ.թ.ա. 79 թ.: Հենց նույն տարվա օգոստոսի 24-ին էլ Վեզուվ հրաբխի ժայթքման արդյունքում կործանվեց քաղաքը, որն այդ պահին առնվազն 20 հազար բնակիչ ուներ:

 Ի դեպ, սա Lego-ով ՄաքՀայթի առաջին մեծածավալ աշխատանքը չէ. նախկինում Սիդնեյի համալսարանը նրան հանձնարարել էր վերականգնել Աթենքի Ակրոպոլիսը և Հռոմի Կոլիզեումը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կենդանիներին Ֆրանսիայում ճանաչել են շնչավոր արարածներ’
Հաջորդ հոդվածը‘Դատավորի առողջությունը հյուպատոսի պաշտոնում’