‘Ավստրալացի պատգամավորության թեկնածուի կարծիքով՝ իսլամը երկիր է’

851

Ավստրալիայում «Միացյալ ազգ» ազգայնական կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Ստեֆանի Բանիսթերը 7 Nwes հեռուստաալիքին տված հարցազրույցում իսլամը անվանել է երկիր: «Ես դեմ չեմ իսլամին՝ որպես երկիր, բայց նրա օրենքները պետք չէ ողջունել այստեղ՝ Ավստրալիայում»,- հայտարարել է 27-ամյա Բանիսթերը: Հետագայում աղջիկը փորձել է արդարանալ՝ պարզաբանելով, թե նրա բառերը կտրվել են համատեքստից և ճիշտ չեն մեկնաբանվել. ինքը նկատի է ունեցել իսլամական պետությունները, այլ ոչ թե իսլամը՝ որպես կրոն, գրում է The Voice of Australia-ն: Սակայն իր հարցազրույցում պատգամավորության թեկանածուն էլի սխալներ է թույլ տվել: Մասնավորապես՝ Ղուրանը՝ մուսուլմանների սուրբ գիրքը, անվանել է «հարամ»՝ այսինքն՝ շարիաթով արգելված գործողություններ: «Երկու տոկոսից քիչ ավստրալացիներ են հետևում հարամին»,- ասել է Բանիսթերը:

Ստեֆանի Բանիսթերն առաջադրվել է սեպտեմբերի 7-ին Քվինսլենդ նահանգում խորհրդարանական ընտրություններին, սակայն այս պահին նա ամբաստանյալի կարգավիճակ ունի, և եթե մեղավոր ճանաչվի, ապա դուրս կմնա ընտրություններից: Բանիսթերը մողադրվում է ապրանքներ փչացնելու համար, քանի որ սուպերմարկետում Nestle ընկերության արտադրանքի վրա փակցրել է հետևյալ գրությունը. «Զգուշացե՛ք: Հալալ ուտելիքը օգնում է ֆինանսավորել ահաբեկիչներին»: Մինչդեռ շարիաթում թույլատրելի արարքներն են կոչվում «հալալ», փոխանցում է lenta.ru-ն:

 

 

Նախորդ հոդվածը‘2013-ի 7 ամիսներին անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվն ավելացել է’
Հաջորդ հոդվածը‘Omnia Vanitas. Ֆեյսբուքյան էքսպրոմտ կարմիր եզրագծերի թեմայով’