‘Ավստրալացի քաղաքապետը Ջասթին Բիբերին առաջարկել է մաքրել պատի վրայի գրաֆիտին’

800

Ավստրալիայում կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերի հյուրախաղերն սկսվել են տհաճ միջադեպով: Նրա առաջին համերգը կայացել է Բրիսբենում, և երգիչը հանգրվանել է մոտակա առողջարանային Գոլդ-Կոստ քաղաքի հյուրանոցում: Երեկոյան զբոսնելով հյուրանոցի տարածքում՝ Բիբերը թենիսի խաղադաշտի մոտ սպիտակ մի պատ է տեսել ու որոշել այն «զարդարել» գրաֆիտիով: Բիբերը չի հերքում, որ գրաֆիտիի հեղինակն ինքն է: Այնուհետև Գոլդ-Կոստի քաղաքապետ Թոմ Թեյթը Բիբերին է ուղարկել քիմիկատների մի ողջ հավաքածու՝ առաջարկելով նրան մաքրել պատին արված գրաֆիտին: «Եթե նա չանի, մենք նրան կառաջարկենք մասնակցել մեր քաղաքի հասարակական աշխատանքներին»,- նախազգուշացրել է Թեյթը: Ի դեպ, քաղաքի ղեկավարը կանադացի փոփ-երգչին նաև խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ է առաջարկել. շուտով  քաղաքապետարանում տեղի է ունենալու նախածննդյան ընդունելություն և համերգ, և Բիբերը կարող է անվճար ելույթ ունենալ այնտեղ՝ դրանով իսկ քավելով իր մեղքը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ինչ է անում Սերժ Սարգսյանը Վիլնյուսում’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները անցել են հակահարձակման’