‘Ավստրալացի 17-ամյա «բժիշկ Չգիտեմինչը» կես տարի մոլորեցրել է հիվանդներին’

841

Ավստրալիայի բժշկական կենտրոններից մեկում բացահայտվել է, որ 17-ամյա մի երիտասարդ կես տարի շարունակ մոլորության մեջ է գցել հիվանդներին՝ երիտասարդ բժիշկ ձևանալով, գրում է RT կայքը:

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, 2011թ. պատանուն հեռացրել են բուժհաստատությունում իրականացվող կամավորական աշխատանքից՝ «անհարիր պահվածքի» համար:

«Բժիշկ չգիտեմինչ» մականունը ստացած երիտասարդը բժշկական կրթություն չունի և, բնականաբար, չի կարող բուժել մարդկանց:

Հատկանշական է, սակայն, որ բժշկության երիտասարդ սիրահարը ոչ մի վնաս չի հասցրել հիվանդներին: Նա հիմնականում վիտամիններ է նշանակել, ոչ թե ուժեղ ազդեցության դեղամիջոցներ:

Այնուամենայնիվ, ոստիկանությունը անթույլատրելի է համարել երիտասարդի գործողությունները: Շուտով տեղի կունենա չկայացած «Բժիշկ չգիտեմինչի» գործով առաջին դատական նիստը:

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանը հարկադրված է ընդունել ընտրությունները հետաձգելու հնարավորությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի Հոմս նահանգում 420 հազարից ավելի մարդ օգնության կարիք ունի, մեծ մասը երեխաներ են’