‘Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել «սմայլերի» օգնությամբ’

1048

Ավստրալիայի Արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը BuzzFeed հրատարակությանը հարցազրույց է տվել՝ հարցերին պատասխանելու համար բացառապես օգտագործելով Emoji-ի պատկերագրերը (սմայլեր):

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ավստալիական ԱԳՆ ղեկավարը բնութագրել է բարկացած սմայլիկով: Ավստրալիայի վարչապետ Տոնի Էբբոթին նա նկարագրել է վազող մարդու օգնությամբ, իսկ Ավստրալիայի եւ ԱՄՆ հարաբերությունները հիասքանչ է անվանել:

Բիշոպը սմայլերի օգնությամբ պատմել է նաեւ միասեռական ամուսնությունների մասին, իր հոբբիների, նաեւ այն մասին, թե ինչպես է պահում իրեն տոնուսի մեջ, ինչից է ստիպված հրաժարվում եւ ինչպես է հանգստանում ծանր աշխատանքային օրվանից հետո: 

Ջուլի Բիշոպը սոցցանցերի ակտիվ օգտատեր է: Մասնավորապես, վերջերս նա դիմել էր Twitter-ի օգտատերեին՝ ականջողը գտնելու օգնության խնդրանքով, որը նա  հեռուստահարցազրույցից առաջ կորցրել էր Սիդնեյի կենտրոնում:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի գեներալն իրեն ապուշ է զգացել Ուկրաինայի աշխարհագրության վատ իմացության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Արտաշես Թումանյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան’