‘Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են ահաբեկչության կանխարգելման մասին’

1000

Ավստրալիայի հակաահաբեկչական ոստիկանությունը հայտարարել է ահաբեկչության կանխարգելման մասին, ինչը նախապատրաստում էին իրականացնել «Իսլամական պետության» հետ ենթադրաբար կապված անձիք: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Սիդնեյում ոստիկանությունը ձերբակալել է 2 տղամարդու: Նրանց պատկանող տարածքի խուզարկության ընթացքում թուր, որսորդական դանակ, ահաբեկչական կազմակերպության ինքնագործ դրոշ են հայտնաբերել, ինչպես նաեւ, տեսագրություն, որտեղ պատկերված է ահաբեկչության իրականացման մասին հայտարարող մի մարդ:  

Հարավային Ուելս նահանգի ոստիկանության կոմիսարի տեղակալ Քեթրին Բերնի խոսքերով՝ ոստիկանությունը հիմքեր ունի պնդելու, որ այդ երկու մարդիկ պատրաստվում էին ահաբեկչություն կատարել երեքշաբթի, փետրվարի 10-ին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 480.00 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.050 մլն դոլար ‘