‘Ավստրալիայի հետ խաղում Հոլանդիային հաղթանակը դժվար տրվեց (տեսանյութ) ‘

861

Այս խաղը հավակնում էր դառնալ ֆուտբոլի աշխարհի առաջնության հերթական անակնկալներից մեկը: Բոլորի կողմից B խմբում հետնապահ համարվող Ավստրալիայի հավաքականը քիչ էր մնում հաղթեր հզոր Հոլանդիային:   Խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով:  Արյեն Ռոբենը խաղի հաշիվը բացեց 20-րդ րոպեին, սակայն մեկ րոպե անց  Տիմ Կեհիլի հարվածն ավարտվեց գոլով: Առաջին խաղակեսում  շատ ավելի վտանգավոր էին  Ավստրալիայի հավաքականի գրոհները: Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Էդինակն առաջ մղեց Ավստրալիայի հավաքականին: Դա կարծես թե բարկացրեց  հոլանդացիներին, և 10 րոպեում նրանք երկու գնդակ ուղարկեցին Ավստրալիայի դարպասը: 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վան Պերսին, իսկ 68-րդ րոպեին՝ Դեպայը: B խումբն այս պահին 6 միավորով գլխավորում է Հոլանդիայի հավաքականը:

 Ավստրալիա — Հոլանդիա՝ 2:3

Գոլեր. Թիմ Կեհիլ՝  21, Էդինակ՝ 54, Արյեն Ռոբեն՝ 20, Վան Պերսի՝ 57, Դեպայ՝ 68: 

 

Նախորդ հոդվածը‘Սիրիական օդուժի հարվածներից զոհվել է յոթ փախստական’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի չեմպիոնը վայր է դնում լիազորությունները, Հոլանդիան ու Չիլին փլեյ-օֆֆում են (վիդեո)’