‘Ավստրալիայի հյուսիս-արևելքի բնակիչներն ականատես են եղել Արեգակի լիակատար խավարմանը (ֆոտոշարք)’

908

Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջանների բնակիչները և տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ այսօր վաղ առավոտյան հետևել են արեգակի լիակատար խավարմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Քվինսլենդ նահանգի հյուսիսային Քերնս քաղաքում խավարումը շարունակվել է երկու րոպե. Լուսնի սկավառակը լրիվ ծածկել է Արեգակը ժամը 06:38:34-ից մինչև 06:40:34-ը: Սակայն խավարման «իսկական մայրաքաղաքը»  ոչ մեծ Պորտ-Դուգլաս քաղաքն է, որտեղ Լուսինը լրիվ ծածկել է Արեգակը 3 վայրկյանով ավելի: 4 ու կես հազարից քիչ ավելի բնակչություն ունեցող այդ քաղաքում հավաքվել են գրեթե 20 հազար զբոսաշրջիկներ՝ հիմնականում ճանապարհորդական զբոսանավերի ուղևորներ:

Խավարմանն այսօր հետևել են նաև Նոր Զելանդիայում. այստեղ մայրաքաղաք Վելինգթոնի երկնքում Լուսինը թաքցրել է արևի սկավառակի գրեթե երեք քառորդը:

Ավստրալիայում հաջորդ անգամ Արեգակի խավարում տեղի կունենա միայն 16 տարի հետո՝ 2028 թ. հուլիսի 22-ին:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Վարդան Սեդրակյանը սխալ և ոչ կոռեկտ արտահայտություն է արել’
Հաջորդ հոդվածը‘Կրակ չկար, բայց ծխահեռացում են արել ‘