Ավստրալիայի վարչապետ. Նովակ Ջոկովիչի համար ոչ մի բացառություն չի արվի

688

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը հայտավորված աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի համար որեւէ բացառություն չի արվի։ Մրցաշարի բոլոր մասնակիցների նման նա եւս պետք է պատվաստված լինի կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը;

Ավստրալիայի կանոնների համաձայն՝ մարզական միջոցառումների բոլոր մասնակիցներն ու հանդիսականները պետք է լինեն պատվաստված։ Ջոկովիչը դեռ չի հաստատել, որ պատվաստվել է։ Նա նշել էր, որ թեմայի վերաբերյալ հայտարարություն կանի առաջիկայում։ Հայտնի է, որ Ջոկովիչը թերահավատորեն է վերաբերվում պատվաստմանը։

«Բացառությունների վերաբերյալ որոշումներ ընդունում են բժիշկները, քաղաքական գործիչները կապ չունեն այդ ամենի հետ։ Ջոկովիչը պետք է մյուս մասնակիցների նման հետեւի կանոններին։ Գոյություն ունեն բժշկական բացառությունները, բայց դա չի կարող դառնալ արդարացում արտոնյալ թենիսիստների համար»,- Մորիսոնի խոսքը մեջբերում է Sky News-ը։

Ավստրալիայի բաց առաջնությունը կանցկացվի հունվարի 17-30-ը։

Նախորդ հոդվածըՀամածառայակցի արձակած կրակոցներից զոհվել է մեկ զինծառայող, եւս երկուսը վիրավորվել են
Հաջորդ հոդվածըTime. Օլիմպիական քառակի և աշխարհի 19-ակի չեմպիոն Սիմոնա Բայլսը՝ «Տարվա մարզիկ»