‘Ավստրալիայի օդանավակայանում փորձել են խուզարկել Սողոմոնյան կղզիների վարչապետին’

931

Ավստրալիայի իշխանությունները ներողություն են խնդրել Սողոմոնյան կղզիների վարչապետ Գորդոն Դարսի Լիլոյից՝ այն բանի համար, որ ավստրալական Բրիսբեն քաղաքի օդանավակայանի աշխատակիցները փորձել են խուզարկել նրան, այսօր հաղորդել է ավստրալական ABC հեռուստաալիքը: Ըստ տեղեկատվության՝ Գորդոն Լիլոն Ինդոնեզիայից Ավստրալիա է ժամանել Բանդաբերգ քաղաքի հուշահամալիր այցելելու համար, որը նվիրված է Ավստրալիայում աշխատելու նպատակով  1847-1904 թթ. Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակիչների հավաքագրման զոհերի հիշատակին: Բրիսբենի օդանավակայանի մաքսային հսկողության գոտում վարչապետին խնդրել են լրացուցիչ ստուգում անցնել՝ մինչ հսկիչ-անցագրային կետն անցնելը: Եւ անվտանգության ծառայության աշխատակցուհիներից մեկը փորձել է   անձնական խուզարկության ենթարկել կղզի-պետության կառավարության ղեկավարին: «Իմ արարողակարգի աշխատակիցներն ստիպված էին միջամտել և զգուշացնել Բրիսբենի ներգաղթի ծառայության ներկայացուցիչներին, որ նրանք փորձում են խուզարկել վարչապետին, և դա վրդովեցուցիչ է», Լիլոյի խոսքերն է մեջբերում ABC հեռուստատեսությունը, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Արա Սահակյանին դեսպան է նշանակել ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի հանրությունը պնդում է. քիմիական գրոհը պետք է հետաքննեն ՄԱԿ-ի փորձագետները’