Ավստրալիայի ֆուտբոլային լիգան կփորձի հրավիրել Ռոնալդուին

235

Ավստրալիայի ֆուտբոլային լիգան ջանքեր կգործադրի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը կազմակերելու համար։

«Մենք հետաքրքրված ենք, որպեսզի Ռոնալդուն հանդես գա Ավստրալիայում։ Ակնհայտ է, որ կան ռիսկեր, բայց մենք ունենք առաջարկ, որը նա կդիտարկի»,- Ավստրալիայի ֆուտբոլային լիգայի գլխավոր տնօրեն Դենի Թաունսենդի խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը։

Այժմ Ավստրալիայում է հանդես գալիս Պորտուգալիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող, 35-ամյա Նանին, որը ներկայացնում է «Մելբուրն Վիկտորիա» ակումբը։

Ռոնալդուի սկանդալային հարցազրույցից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարների հետ եւ պահանջել ազատվել ֆուտբոլիստից։  

Նախորդ հոդվածըՀակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել
Հաջորդ հոդվածըՇակիրան, Դու Լիպան եւ Ռոդ Ստյուարտը հրաժարվել են երգել ԱԱ-2022-ի բացմանը