‘Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով հարյուրավոր մարդիկ անհայտ կորել են’

769

Ավստրալական Թասմանիա կղզում բռնկված անտառային հրդեհներից հետո շուրջ հարյուր մարդ անհայտ կորած է համարվում, հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:

Հրդեհի պատճառով ամենից շատ տուժել է Դանելլի քաղաքը, որտեղ կրակը հիմնովին ոչնչացրել է 70 շինություններ, այդ թվում՝ տեղի դպրոցը:

Թասմանիայում բռնկված անտառային հրդեհների առիթ են հանդիսացել աննախադեպ շոգերը: Աղետի հետևանքով հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները և պատսպարվել ժամանակավոր կացարաններում:

Նախորդ հոդվածը‘Երիտասարդը ջարդել է Ստեփանակերտի մարզադաշտ տանող ճանապարհի արձաններից 4-ը ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» հերթական պատմական ցուցանիշը. Տեսանյութ’