‘Ավստրալիայում առգրավվել է 80 միլիոն դոլարի կոկաին’

835

Ավստրալիայի ոստիկանությունն առգրավել է Չիլիից ներկրված կոկաինի խոշոր խմբաքանակ, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ առգրավվել է 135 կգ թմրանյութ՝ ավելի քան 81 միլիոն ԱՄՆ դոլարի: Դա երկրի իշխանությունների կողմից վերջին շրջանում առգրավված թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակն է: Իսկ առհասարակ՝ վերջին շաբաթվա ընթացքում ավստարլական ոստիկանությունն առգրավել է գրեթե 700 կիլոգրամ թմրանյութ: Վերջին խմբաքանակն առգրավելիս ձերբակալվել է հինգ մարդ՝ երեք ավստրալացի, մեկ իտալացի և մեկ մեքսիկացի: Կոկաին ներկրելու համար նրանց խիստ պատիժ է սպասվում՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, հաղարդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Իրենց մոտ իրոք ճգնաժամ է, այն էլ՝ անբուժելի ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. ՀԱԿ-ի հրավիրած արտահերթ նիստին մասնակցելը մեծամասնության պարտականությունն էր’