‘Ավստրալիայում 600-ից ավելի երեխա մանկապիղծ հոգևորականների զոհ է դարձել ‘

962

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի  կաթոլիկ եկեղեցին հրապարակել է  մանկապիղծ հոգևորականների զոհ դարձած երեխաների թիվը, հայտնում է BBC News-ը:

Ըստ այդմ, 1931թ.-ից հոգևորականների կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել շուրջ 620 երեխա: Եկեղեցու ներկայացրած զեկույցում ասվում է, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է 1960-80 թվականներին:  Այս պահին մանկապղծության կասկածով ևս 45 դեպք գտնվում է քննության փուլում:

Վերջին տարներին Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցու ծառայողների կողմից իրականացված սեռական ոտնձգությունների հարցը հատկապես սրվել է: 2008թ.-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն Ավստրալիա կատարած այցի ժամանակ հրապարակավ ներողություն է խնդրել մանկապիղծ հոգևորականնրի զոհերից:

 

Նախորդ հոդվածը‘Մհեր Մկրտչյանի արձանը վերականգնվել է’
Հաջորդ հոդվածը‘test’