‘Ավստրալիայում Pizza Hut-ը լավ պատվերի դիմաց անվճար տնային կենդանի է խոստացել’

917

Ավստրակալական Մելբուռնում գտնվող Pizza Hut ռեստորանը իր հաճախորդներին տնային կենդանի է խոստացել նվիրել` տասը մեծ պիցցա պատվիրելու դեպքում, Lenta.ru-ի փոխանցմամբ, տեղեկացնում է News.com.au կայքը: Համապատասխան հայտարարությունը փակցվել է ռեստորանի ներսում: Համացանցում գովազդային ակցիայի մասին բացասական արձագանքներից հետո ընկերությունը ներողություն է հայցել, իսկ հայտարարությունը հանվել է:

Ակցիան կազմակերպվել էր տեղի կենդանիների վաճառքի խանութի հետ համատեղ: «Գնիր տասը մեծ պիցցա եւ ստացիր փոքր անվճար տնային կենդանի», — ազդարարում էր ռեստորանի ներսում փակցված պաստառը: Համացանցի օգտատերերն այս ակցիան սարսափելի են համարել եւ խնդրել են կենդանիներին խաղալիքի պես չնվիրել: Ընդդեմ ակցիայի հանդես է եկել նաեւ տշկենդանիների պաշտպանությամբ զբաղվող տեղի կազմակերպությունը:

Նախորդ հոդվածը‘Վերմալենի առաջին խնդիրները «Բարսելոնա»-ում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի վարչապետը որոշել է ապրել տեղաբնիկների հետ ‘