‘Ավստրալիան բարձրացրել է ահաբեկչության սպառնալիքի մակարդակը’

960

Ավստրալիան, ավելի քան տասը տարվա ընթացքում՝ առաջին անգամ, ահաբեկչության սպառնալիքի մակարդակը «միջինից» դարձրել է «բարձր»:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ ջիհադականները կարող են վրեժ լուծել ավստրալացիներից, որոնք  մեկնել են Մերձավոր Արևելք՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու:

Միևնույն ժամանակ, ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, հետախուզական ծառայությունները տեղեկություններ չունեն նախապատրաստվող հարձակումների մասին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում հայտնվել է ֆուտբոլիստների էներգիայով լուսավորվող խաղադաշտ’
Հաջորդ հոդվածը‘Բարոյականությունն ուսումնասիրում են սմարթֆոնների միջոցով’