‘Ավստրալիան կասեցնում է կենդանիների արտահանումը Պակիստան ‘

1075

Ավստրալիան կասեցրել է անասունի արտահանումը Պակիստան՝ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում երեւում է, թե ինչպես են այդ երկրում դաժանաբար սպանում ավելի քան 20 հազար ոչխար, հայտնում է BBC-ն:

Ավստրալական հեռուստատեսության տեսանյութում ցույց են տրվում փոսերը նետված կենդանիներ, որոնք դեռ շաժվում են: Պակիստանն ի պատասխան քննադատության՝ հայտարարել է, թե տեսանյութում պատկերված՝ Ավստրալիայից ներկրված կենդանիները վարակված են եղել:

Ավստրալիան հերքել է այդ մեղադրանքները եւ ի պատասխան՝ կասեցրել է անասունի արտահանումը Պակիստան՝ մինչեւ հետաքննության ավարտը:

Կենդանիների պաշտպանության որոշ ակտիվիստներ ավելի վաղ կոչ էին անում դադարեցնել կենդանիների արտահանման պրակտիկան:

 

Նախորդ հոդվածը‘«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնարկեքը կկայանա նոյեմբերի 8-ին’
Հաջորդ հոդվածը‘Պետական հիվանդանոցներում վիրահատությունների գները չեն փոխվել ‘