‘Ավստրալիան մերժել է ԻՊ-ի դեմ պայքարում իր օգնությունն ընդլայնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայցը’

1137

Ավստրալիայի իշխանությունները մերժել են Սիրիայում և Իրաքում ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ռազմական օժանդակությունը մեծացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայցը:

Ներկայումս Մերձավոր Արևելքում ԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցելու համար այնտեղ են գտնվում մոտավորապես 780 ավստրալացի զինծառայողներ:

Ինչպես հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիս Փեյնը, երկիրը մտադիր է նույնքան աջակցություն պահպանել ԻՊ-ի դեմ պայքարում:

Ավելի վաղ ավստրալական լրատվամիջոցները հաղորդել են, որ առաջին անգամ երկրի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլն է մերժել ԱՄՆ-ի հայցը՝ ավելի մեծ թվով զինվորականներ ուղարկելու հակամարտության գոտիներ:

Դեկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը դիմել էր ջիհադիստների դեմ պայքարի կոալիցիայի անդամներին՝ ռազմական գործողություններում իրենց ավանդը մեծացնելու խնդրանքով: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Պայթյուն Դիարբեքիրում. հինգ զոհ, տասնյակ վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘Ջակարտայում որոտացած պայթյունների զոհ է դարձել առնվազն վեց մարդ’