Ավստրալիան Ուկրաինա կուղարկի 19 մլն դոլարի ծանր սպառազենք

402

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային մատակարարվող ռազմական օգնության ծավալը մեծացնելու մասին։

Ինչպես հաղորդել է ABC-ն, նոր փաթեթի շրջանակներում Կիև կուղարկվեն ծանր հրետանային սպառազենք և  զինամթերք՝ 26,7 մլն ավստրալական դոլարի չափով (ամերիկյան 19,1 մլն դոլար)։

Հաղորդվում է, որ Կիևի խնդրանքով Կանբեռան Ուկրաինա կուղարկի 155 մմ-անոց  М777 վեց հաուբից (հրանոթ)՝ մինչև 30 կմ հեռահարությամբ, ինչպես նաև դրանց զինամթերքը։

Այդպիսով, Ուկրաինային ավստրալական կառավարության հատկացրած ռազմական օգնության ընդհանուր արժեքը անցնում է 225 մլն ավստրալական դոլարից (161,6 մլն դոլար)։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼրտեսության մեղադրանքով քաղաքացիներ են ձերբակալվել
Հաջորդ հոդվածըBloomberg․ ԱՄՆ զենքի պաշարները շուտով կարող են սպառվել