Պատժամիջոցներ ՌԴ-ի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի քաղաքացիների նկատմամբ

382

Ավստրալիայի կառավարությունը Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ նպատակային տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի 101 քաղաքացիների նկատմամբ, տեղեկացրել է ավստրալական ԱԳՆ-ի ղեկավար Մարի Փեյնը գերատեսչության կայքում չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ։

Նախարարը նշել է, որ նոր պատժացուցակներում ընդգրկվել են «այսպես կոչված՝ Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Լուգանսկի ժողովրդական հանրապետության 34 բարձրաստիճան նախարարներ, որոնք խախտել են Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ պետական իշխանություն հաստատելով նրա տարածքներում՝ առանց ուկրաինական կառավարության թույլտվության»։

Փեյնը նշել է, որ պատժամիջոցներ են մտցվել նաև պետդումայի 76 պատգամավորների դեմ, որոնք քվեարկել են «այն բանաձևի օգտին, որով նախագահ Պուտինին կոչ է արվում ԼԺՀ-ն  և ԴԺՀ-ն ճանաչել անկախ պետություններ»։

Ավստրալական ԱԳՆ-ի ղեկավարը նաև նշել է, որ պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևը «լրացուցիչ ընդգրկվել է ցուցակում՝ հակառուսաստանյան պատժամիջոցների պատճառով ՌԴ-ի տնտեսությանը հասցված վնասները արևմտյան երկրների կողմից փոխհատուցելու անհրաժեշտության վերաբերյալ քարոզչության և ապատեղեկատվություն տարածելու համար»։

Ավելի վաղ Ավստրալիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ ավստրալական կառավարության պատժացուցակում ընդգրկվել են պետդումայի 75 պատգամավոր, ԴԺՀ-ի 20 նախարար և ԼԺՀ-ի 12 առանցքային նախարար, ինչպես նաև ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երեք ներկայացուցիչներ