Ավստրալիան պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային՝ Ռուսաստանի փոխարեն

425

Ավստրալիայի բնական և ջրային պաշարների դաշնային նախարար Քիտ Փիթը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ցածր խտության գազ մատակարարել Եվրոպային, եթե ռուսաստանյան գազի մատակարարումը կրճատվի։

Այդ մասին հաղորդել է The Australian-ը։

«Ցածր ճնշման գազի ավստրալացի փոխադրողները աշխարհի լավագույն ընկերություններն են, հուսալի մատակարարներ, որ կարող են էներգիա մատակարարել ամբողջ աշխարհին»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ավստրալիան կարող է բավարարել աշխարհում աճող պահանջարկը։

Փիթն այս հայտարարությունը արել է այն տեղեկատվությունից հետո, թե ԱՄՆ-ը բանակցություններ է վարում ամբողջ աշխարհում էներգակիրների արտադրության խոշոր ընկերությունների հետ՝ Եվրոպային լրացուցիչ գազ մատակարարելու հնարավորության հարցով, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա և դադարեցնի գազի մատակարարումը Եվրոպային։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծի մասին
Հաջորդ հոդվածըForbes. Ուկրաինական նավատորմը մեկ ժամում կհայտնվի Սև ծովի հատակում