‘Ավստրիական մամուլ. Պաշտոնաթող Ազարովը մեկնել է Վիեննա և մտադիր է «երկար մնալ այնտեղ»’

802

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, որը վարչապետի պաշտոնից հեռացավ հունվարի 29-ին, ներկայումս գտնվում է Ավստրիայում: Այդ մասին տեղեկացնում է ավստրիական Kronen Zeitung թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է Цензор НЕТ-ը:

Հաղորդվում է, որ  պաշտոնաթողությունից ընդամենը մի քանի ժամ անց Ազարովը մասնավոր օդանավով ժամանել է Վիեննա՝ միանալու իր ընտանիքի անդամներին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ջրծաղիկի համաճարակ չկա. Պաշտոնյա ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի բայքերին հուղարկավորել են մոտոցիկլետին նստած’