Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ Եվրոպայում կայունությունն անհնար է առանց Ռուսաստանի

488

Մշտական կայունություն ապահովել Եվրոպայում հնարավոր չէ առանց Ռուսաստանի, կարծում է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը։

«Եվրոպայում կայունություն և անվտանգություն հնարավոր է ապահովել որ թե ի հեճուկս Ռուսաստանի, այլ Ռուսաստանի հետ միասին։ Կարելի է նաև հակառակն ասել․ Ռուսաստանի համար կայունություն և անվտանգություն կարելի է ապահովել ոչ թե ի հեճուկս Եվրոպայի, այլ Եվրոպայի հետ միասին»,- հայտարարել է դիվանագետը ORF հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ Ռուսաստանը եվրոպայի խոշորագույն երկրներից է և ԵՄ-ի ամենամեծ հարևանը։ «Այդ աշխարհագրական և քաղաքական իրականությունը չի կարելի հերքել»,- ասել է Շալենբերգը։

Նախարարը նաև հայտարարել է, որ չէր պարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես դա արել է իր նախորդը արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնում՝ Կարին Կնայսլը։

«Ես պատասխանատվություն չեմ կրում, թե ինչ են անում նախորդ քաղաքական գործիչները։ Տղամարդ լինելով՝ ես չէի տրվի Պուտինի հետ պարելու գայթակղությանը և դա չէի անի»,- ասել է նա։

«Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ Կարին Կնայսլը Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2017-2019 թթ․։ 2018-ի օգոստոսին Պուտինը ներկա է եղել Կնայսլի և ֆինանսիստ Վոլֆգանգ Մայլինգերի հարսանյաց հանդեսին։ Պուտինը նորապսակներին նվիրել է գյուղական մոտիվներով մի կտավ, հնամենի յուղաքամիչ և Տուլայի ինքնաեռ, նա գերմաներեն կենաց է ասել և պարել հարսնացուի հետ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց «Ուոթֆորդը»
Հաջորդ հոդվածըAusOpen. Մեդիսոն Քիսը սենսացիոն հաղթանակ տարավ եւ առաջինը դուրս եկավ կիսաեզրափակիչ