‘Ավստրիայի նախկին ՆԳ նախարարը դատապարտվել է կաշառակերության մեղադրանքով’

756

 

Ավստրիայի նախկին ՆԳ նախարար Էռնստ Շտրասերը Վիեննայի դատարանի կողմից կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: 2010-ին նա բռնվել է 100 հազար եվրո կաշառք ստանալու մտադրության մեջ:

Այն ժամանակ «Սանդի Թայմս» թերթի բրիտանացի լրագրողները տեսանկարահանել էին նրա առաջարկը՝ Եվրախորհրդարանում «որոշակի փոխհատուցման» դիմաց շրջանառության մեջ դնել օրենքի մի նախագիծ:

Դատավարության ընթացքում Շտրասերը պնդում էր, որ ենթադրել է, թե իբր լրագրողները ամերիկյան գաղտնի գործակալներ են, եւ նման կերպ բանակցություններ է վարել՝ նրանց իրական նպատակները պարզելու համար:

Նախկին նախարարի փաստաբանները հնարավորություն ունեն բողոքարկելու դատարանի վճիռը, հայտնում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Սոմալիում պահվող ֆրանսիացի ռազմագերին զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան ներգաղթում են հիմնականում Սիրիայից, Իրանից, Կոտ դ’