Ավստրիայում բացահայտվել է իսլամիստների կառույց

226

Ավստրիայի պետական անվտանգության և հետախուզության վարչությունը, այլ իրավապահ մարմինների համագործակցությամբ, բացահայտել է 10 իսլամիստներից կազմված բջիջ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» և «Իմարաթ Կավկազ» (Caucasus Emirate) ահաբեկչական կառույցներին անդամակցելու մեջ։

Այդ մասին ասվում է ավստրիական ՆԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ, որի կազմում է նաև հատուկ ծառայությունը։

Ինչպես հաղորդել են ՆԳՆ-ում, կասկածյալներն են՝ ինը տղամարդ և մեկ կին՝ 15-ից 23 տարեկան։ Հուլիսին նրանց կեցության վայրերում խուզարկություններ են անցկացվել, որոնց արդյունքում առգրավվել են բջջային հեռախոսներ, նոութբուքեր և  ահաբեկչական խմբավորումների քարոզչանյութեր։ Հատուկ ծառայությունների կարծիքով՝ իսլամիստներն զբաղվել են համակիրների հավաքագրմամբ և քարոզչությամբ, նաև մտադիր են եղել «Թալիբան» շարժման դրոշով աղոթատեղի ստեղծել։ Բջիջը տեղակայված է եղել Լինց քաղաքում։

Die Presse պարբերականի տվյալներով՝ կասկածյալների մի մասն ավստրիական քաղաքացիություն ունի, մյուսները ծնունդով Թուրքիայից, Իրաքից, Ռուսաստանից և Խորվաթիայից են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍերխիո Ռամոսը՝ «Սևիլիայի» ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըUS Open. Ալկարասը քառորդ եզրափակիչում է