‘Ավստրիացի ռեկորդակիր էքստրեմալ Բաումգարտները դատարանի վճռով 1,5 հազար եվրո կվճարի ‘

801

Ավստրիացի էքստրեմալ սպորտսմեն Ֆելիքս Բաաումգարտները, որը յս տարվա հոկտեմբերին համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ 40 կմ բարձրությունից ազատ թռիչքի ժամանակ գերազանցելով ձայնի արագությունը, դատարանի որոշմամբ 1,5 հազար եվրո կվճարի մարմնական վնասվածքներ հասցնելու համար, հայտնում է FrancePress-ը:

2010-ի սեպտեմբերի 30-ին Բաումգարտները Զալցբուրգում, ծեծել է բեռնատարի վարորդին: Դատական առաջին ատյանի վճռով նա 2012-ի ապրիլին պարտավորվել էր վճարել 1.5 հազար եվրո: Սպորտսմենը բողոքարկել է դատարանի վճիռը՝ իրեն մեղավոր չճանաչելով: Երեքշաբթի սակայն, վերաքննիչ դատարանը նրա նկատմամբ վճիռն անփոփոխ է թողել:  

Նախորդ հոդվածը‘Դավիդ Վիլյան վերադառնում է ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Ֆլորիդայի ընտրողներին սխալմամբ խնդրել են քվեարկության գնալ մեկ օր ուշացմամբ ‘