Ավստրիա․ Հիտլերի տունը վերակառուցվում է

280

Երկուշաբթի Ավստրիայում սկսվել են այն շենքի վերակառուցման աշխատանքները, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը։

Երկրի ներքին գործերի նախարարությունը որոշել է այդ շենքը դարձնել ոստիկանության բաժին, որպեսզի մեկընդմիշտ այնտեղից հեռացնի նեոնացիստներին։

Սակայն ոմանք ուզում են, որ այդ շենքում մնա հիշողությունը նրա մասին։

«Իմ կարծիքով՝ պատմական ենթատեքսը լրիվ բացակայում է։ Իսկ վերակառուցման ճանապարհով այն ճանաչելիությունից զրկելու ներքին գործերի մտադրությունը, ըստ իս, հնարավոր չէ իրականացնել»,- կարծում է պատմաբան Ֆլորիան Կոտանկոն։

Վերջինս առաջարկում է շենքում ցուցահանդես տեղակայել, որը կպատմի նացիոնալ-սոցիալիզմին Ավստրիայի դիմակայության մասին։

Նախորդ հոդվածըԿադիրովը հավանություն է տվել դստեր թեկնածությանը
Հաջորդ հոդվածըՎերջին տվյալներով` 100 հազար 617 բռնի տեղահանված