‘Ավտոկայանատեղերում անվճար կայանելու ժամանակահատվածը կդառնա 15 րոպե’

1131

Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:

Նույն նախագծով միաժամանակ նախատեսվում է նաև ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը՝ հնարավորություն տալով հենց տեղում՝ համապատասխան տերմինալների միջոցով կատարելու վճարումները:

 

Նախորդ հոդվածը‘Մեսսի. Այս գոլն ինձ համար շատ կարևոր էր’
Հաջորդ հոդվածը‘Սիրիա. Կառավարական զորքերն ազատագրել են Քեսաբը. BBC’