‘Ավտոճանապարհները դժվարանցանելի են. Հայաստանի գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն’

842

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բուք է Արագածի և Արթիկի տարածաշրջաններում, Մարալիկ-Լանջիկ, Արտաշավան-Քուչակ-Ապարան-Արագած ճանապարհահատվածներում և Մեղրու լեռնանցքում:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը:

Հայաստանի գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքը առավոտվանից անհասանելի է: 

Նախորդ հոդվածը‘ Թե ինչպես էր Ռոնալդուն դժգոհում Կասիլյասի բաց թողած գոլից հետո(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Մոուրինյոն համաձայն է վաճառել Կուրտուայի տրանսֆերը «Ռեալ»-ին’