‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

1207

Հայաստանում դեկտեմբերի 20-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Սպիտակ (Ծաղկահովիտ-Ալագյազ, Արագած-Լեռնապար, Միրաք-Մելիքգյուղ-Ռյա Թազա, Լանջիկ-Մաստարա), Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Զանգեր կոչվող հատվածը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների` սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Նախորդ հոդվածը‘Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահ դառնա՝ Մաքսիմ Հակոբյանը ճամբարափոխ կլինի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ամանորի և Սուրբ Ծնունդի երևանյան միջոցառումների ժամանակացույց’