‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

1041

Դեկտեմբերի 27-ի, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Նախորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի մահվան գործով դատը մտել է փակուղի՞. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյան. Ես մի թեկնածու եմ, որի դեմ մրցել շատ դժվար կլինի’