‘Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ’

759

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց  տեղումների եղանակ է: Աշոցքի, Սիսիանի, Գորիսի,Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Վայքի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում 17:00 — ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր- Նավուր ճանապարհից: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան կշարունակի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Մենք «Հայռուսգազարդ»-ը հանձնել ենք էդ մարդկանց, էլ ինչի՞ ազդենք’