‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’

1051

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյան. Ինձ իրականում շատ ավելի մեծ փոխհատուցում է հասնում’