‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’

778

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության  ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է: 

Հրազդանի, Սևանի ավտոճանապարհներին  և  Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 7:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 


Նախորդ հոդվածը‘Տունը ամբողջությամբ այրվել է’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության սոցիալական հոլովակը’