‘Ավտոճանապարհներն անցանելի են’

849

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Ձյուն է տեղում Երևան, Աբովյան և Չարենցավան քաղաքներում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Տավուշի սահմանագոտում 2 զինծառայողներ թեթև վիրավորում են ստացել’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. Բանկերի միաձուլումը մեծ ռիսկի տակ է դնում ողջ ֆինանսական համակարգը’