‘Ավտոմեքենաներն արգելափակվել են Արփա գետի մեջ’

1142

Մայիսի 22-ին` ժամը 01.35-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի մեջ. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ում՝ Արփա գետի մեջ, արգելափակվել են «ՈւԱԶ» մակնիշի 56 ՏՏ 277 և «Ֆորդ» մակնիշի 56 ՏՏ 056 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից 3 ուղևոր, իսկ քարշակման միջոցի բացակայության պատճառով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է օգնությունից:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ մայիսի 22-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Սուրենավանում գյուղապետ կընտրեն’