‘Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է’

1156

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության «Հ-28» ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հանրապետական նշանակության «Հ-28» ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում (1-ին կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 NQ 608 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդ՝ 1983 թ. ծնված Հ. Տ.-ը և ուղևոր՝ 1984 թ. ծնված Ռ.-ը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, այնուհետև Ռ. Բ.-ը տեղափոխվել է Մալաթիա ԲԿ:

Ըստ բժիշկների՝ Հ. Տ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ռ. Բ.-ինը՝ ծայրահեղ ծանր:

Նախորդ հոդվածը‘Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը’
Հաջորդ հոդվածը‘Թագուհին չի մասնակցի Շոտլանդիայի վերաբերյալ բանավեճին’