‘Ավտոմեքենան բախվել է շատրվանին. տուժածներ չկան’

994

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.01-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հանրապետության փողոցի թիվ 32 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 50 ՏՍ 909 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շատրվանին: Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: 

Նախորդ հոդվածը‘Ոսկու շուկայի տնօրենը խուլիգան է. «Ժողովուրդ».’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում մեկնարկել են Կոնգրեսի հեղինակած նախագծի քննարկումները’