‘Ավտոմեքենան գլորվել է ձորը’

867

Հունիսի 20-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Իսուզու Ռոդեո Ջիպ» մակնիշի 18ՍՍ048 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 200մ), ինչի հետևանքով վարորդ` 1941թ. ծնված Սերյոժա Ավագյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 21-ին սպասվող իրադարձությունները’